Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 647 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հանձնված՝ Երևան քաղաքի Ազատության պողոտա N 26 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին 2015 թվականին հատկացնել 126.200,0 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հանձնված՝ Երևան քաղաքի Ազատության պողոտա N 26 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բարեկամության փողոցում 211,73 քառ. մետր մակերեսով մանրէաբանական լաբորատորիայի մասնաշենքի տանիքի ընթացիկ նորոգման, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 4 հասցեում գտնվող շենքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 52/2 հասցեում գտնվող 393,58 քառ. մետր մակերեսով շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` շինաշխատանքները դասակարգել որպես անհետաձգելի, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում, բացառությամբ դրանց դիմաց կատարվուղ վճարումների, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` նախարարություն): Ընդ որում, նախարարությունը սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում կնքվող պայմանագրերում պետք է նախատեսի դրույթ, համաձայն որի, կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարումներն իրականցվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից` նախարարությունից հանձնման-ընդունման արձանագրություններն ստանալուց հետո.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրերը և դրանց անբաժանելի մասը հանդիսացող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց շրջանակներում ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունները, նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների գնման գործարքների հաշվառումը և դրանց շրջանակներում կատարվող վճարումների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված