18 Հունիսի 2015, 664 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 31-րդ կետի 1-ին ենթակետում «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» բառերը փոխարինել «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» բառերով, «սուբսիդիայի» բառը` «դրամաշնորհի» բառով, իսկ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ» հասարակական կազմակերպությանը» բառերը` «Երևանի քաղաքապետարանի N 92 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը» բառերով.
2) N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված