4 Հունիսի 2015, 632 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) յուրաքանչյուր տեսչական մարմին ստեղծվում է սույն որոշման հավելվածի N 1-25 կետերի քայլերի հաջորդականությամբ.
2) 2015 թվականին կստեղծվեն առնվազն 3 նոր տեսչական մարմիններ, իսկ 2016 և 2017 թվականներին նոր տեսչական մարմինները կստեղծվեն Հայաստանի Հանրապետության վարչապետին կից տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի որոշմամբ սահմանված քանակով և հերթականությամբ:
3. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեսչական մարմիններն ստեղծվում են հանրապետական գործադիր մարմինների կազմերում գործող տեսչությունների և վերահսկողական գործառույթներ իրականացնող գործակալությունների, ծառայությունների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպաիրավական ձև ունեցող մարմինների օպտիմալացման միջոցով:
4. Նոր տեսչական մարմնի ստեղծմանը հավանություն է տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետին կից տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: