Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2015, 610 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից oգտվելու oրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» N 1956-Ն որոշման N 1 հավելվածի «փոստային կապի ծառայություններ» սյունակը «ծառայությանը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` 2 մլն 100 հազ. դրամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: