Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2015, 601 - Ա

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Վարդան Մամիկոնյան, Արթուր Մկրտչյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում կառուցված` 8413110 դրամ հաշվեկշռային արժեքով լուսացուցային օբյեկտը, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին: