Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2004, 288 - Ն

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


        Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ — 8-րդ մասերը, առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով ու 85-րդ հոդվածով — վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման միանման ձ—երն ու կարգը սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Սահմանել՝
        ա) որ վիճակախաղերի կազմակերպիչների կողմից տեղեկությունների (հաշվետվություններ) ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարությանը.
        բ) վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձ—երը՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 — 6 հավելվածների.
        գ) որ N 1 հավելվածում նշված` վիճակախաղի թողարկված` վաճառված — մարված տոմսերի, N 2 հավելվածում նշված` վիճակախաղի շահած տոմսերի մասին, ըստ հերթականության խաղի ընթացքում դուրս եկած համարների, N 3 հավելվածում նշված` վիճակախաղի թողարկված — շահող տոմսերի, N 4 հավելվածում նշված` վիճակախաղի շահած տոմսերի մասին, վիճակախաղի իրացված տոմսերի քանակի, N 5 հավելվածում նշված` վիճակախաղի (տոտալիզատորի) իրացված — շահած տոմսերի, N 6 հավելվածում նշված` վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող շահման (շահումների) մասին պահանջվող տեղեկությունների (հաշվետվությունների) խեղաթյուրումը համարվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով պահանջվող տեղեկություններում (հաշվետվություններում) կեղծ տվյալների արտացոլում։
        Մնացած այն դեպքերում, երբ վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացված տեղեկությունը (հաշվետվությունը) չի համապատասխանում սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 — 6 հավելվածների կամ N 7 հավելվածի 2-րդ, 3-րդ — 4-րդ մասերի պահանջներին` տեղեկությունը (հաշվետվությունը) համարվում է չներկայացված.
        դ) որ կապի կազմակերպության միջոցով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ — 7-րդ մասերով պահանջվող տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացնելը չի համարվում պատշաճ ներկայացում։
        2. Հաստատել վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը` համաձայն N 7 հավելվածի։
        3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության   2002 թվականի հուլիսի 18-ի «Վիճակախաղ, շահումով խաղ — խաղատուն կազմակերպող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու կարգը — վիճակախաղերի տոմսերի պարտադիր վավերապայմանները հաստատելու մասին» N 1049-Ն որոշումը:
        4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: