14 Մայիսի 2015, 546 - Ն
ՔՍՈՒՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ազգային ստանդարտների ցանկի հրապարակումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված