Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2005, 2150 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետի`

ա) «ա» ենթակետում «4000 դրամ» բառերը փոխարինել «4250 դրամ» բառերով.

բ) «բ» ենթակետում «160 դրամ» բառերը փոխարինել «180 դրամ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: