Կառավարության որոշումներ

10 Մարտի 2015, 521 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 917-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և գույք հանձնելու մասին» N 917-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ՝
1) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելուց հետո առկա դրությամբ դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մնացած շարժական գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը.
3) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության սեփականությանն անցած շարժական գույքը նվիրվում է Երևանի քաղաքային համայնքին:».
2) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Երևանի քաղաքային համայնքի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գույքի նվիրատվության պայմանագիր:»: