Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2015, 514 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասով և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի է կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման և ապրանքներին տրամադրվող՝ արտոնյալ ծագման կարգավիճակը հաստատող վկայականների կամ հավաստագրերի տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման ընդհանուր վերահսկողությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1772-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ կետին բառերը փոխարինել Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ մասին բառերով.
2) որոշման ամբողջ տեքստում ԱՏԳ ԱԱ հապավումը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ հապավումով.
3) որոշման հավելվածի՝
ա. 6-րդ կետում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի բառերը փոխարինել Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի բառերով,
բ. 10.1-ին կետի 1-ին ենթակետում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 160-րդ հոդվածով բառերը փոխարինել Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով բառերով,
գ. 25-րդ կետի 3-րդ ենթակետում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով բառերը փոխարինել Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: