Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2005, 2146 - Ն

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

ա) ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

բ) չվաստակած ապահովագրավճարների պահուստի հաշվարկման ձևը` համաձայն N 2 հավելվածի,

գ) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի հաշվարկման ձևը` 2 և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար` համաձայն N 3 հավելվածի,

դ) կյանքի ապահովագրության պահուստի հաշվարկման ձևը` համաձայն N 4 հավելվածի,

ե) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական պահուստների չափի մասին հաշվետվության ձևը` համաձայն N 5 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության

1996 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին»

N 368 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: