14 Մայիսի 2015, 490 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» N 19940/05, «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» N 43242/05, «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» N 23566/05 գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ին կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 160,000 եվրոյին համարժեք դրամ, որից՝
1) 52,000 եվրոյին համարժեք դրամը՝ «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար.
2) 44,000 եվրոյին համարժեք դրամը՝ «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար.
3) 64,000 եվրոյին համարժեք դրամը՝ «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար:
2. Վճարել դիմումատուներին նաև նշված վճիռներին համապատասխան հաշվարկվելիք տոկոսագումարները՝ 2015 թվականի մայիսի 13-ից մինչև սույն որոշման 1-ին կետում սահմանված գումարների փաստացի վճարումը, բայց ոչ ավելի, քան 150 եվրոյին համարժեք դրամը: