Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2015, 479 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 88-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին» N 88-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «մարտի 30-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 25-ը» բառերով: