1 Դեկտեմբերի 2005, 2142 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան և վերապատրաստում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշումը և որոշմամբ հաստատված ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան և վերապատրաստում անցնելու կարգն ու պայմանները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՌԱՄՍՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ և 9-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: