Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2015, 451 - Ն

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱՄ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվության բովանդակությունը և ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպչի կողմից ֆինանսական հոսքերի մասին յուրաքանչյուր ամսվա հաշվետվությունը լիազոր մարմին է ներկայացվում մինչև հաջորդ ամսվա 20-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր