Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2015, 447 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին և 4.2-րդ հոդվածները ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ամբողջ տեքստում, հավելվածում (ներառյալ NN 1 և 2 ձևերը) «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ և 4-րդ կետերը.
3) որոշման 2-րդ կետով հաստատված կարգի՝
ա. 1-ին կետում «հայտի ներկայացման ձևերը (ձև NN 1 և 2):» բառերը փոխարինել «հայտի և հայտին կից ներկայացվող «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրի ներկայացման ձևերը (ձև NN 1, 2 և 3):» բառերով,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ» ենթակետով.
«ժ) հայտարարագիր՝ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 3 ձևի»,
գ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
«6. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետի «ժ» ենթակետով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում ներկայացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով համապատասխան պետական իրավասու մարմիններին և այն մարմիններին, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրության սահմանված կարգով միջազգային կառույցներին և օտարերկրյա մարմիններին:»,
դ. N 1 ձևը «Առդիր» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«հայտարարագիր՝ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիռարվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 3 ձևի»,
ե. կարգը լրացնել նոր՝ N 3 ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված