Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2015, 454 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18 ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ», «Նորքի տուն-ինտերնատ», «Գյումրու տուն-ինտերնատ», «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-իտերնատ» և «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականին հատկացնել 52,865.3 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 52,865.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված ֆինանսական միջոցներից՝
1) 13,081.3 հազ. դրամը (որից` 608.3 հազ. դրամը` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 76.6 հազ. դրամը` հեղինակային և 231.3 հազ. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար)՝ հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով՝ դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
2) 11,120.4 հազ. դրամը (որից` 517.1 հազ. դրամը` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 65.2 հազ. դրամը` հեղինակային և 196.6 հազ. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար)՝ հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով՝ դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
3) 8,784.8 հազ. դրամը (որից` 408.5 հազ. դրամը` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 51.5 հազ. դրամը` հեղինակային և 155.3 հազ. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար)՝ հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով՝ դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
4) 14,089.1 հազ. դրամը (որից` 655.1 հազ. դրամը` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 82.5 հազ. դրամը` հեղինակային և 249.1 հազ. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար)՝ հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով՝ դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
5) 5,789.8 հազ. դրամը (որից` 269.2 հազ. դրամը` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 33.9 հազ. դրամը` հեղինակային և 102.4 հազ. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար)՝ հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգի տեղադրման աշխատանքների իրականացման նպատակով՝ դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված դրամաշնորհի տրամադրման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը:
5. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ֆինանսական միջոցները հատկացնել հակահրդեհային անվտանգության ազդարարման ինքնաշխատ համակարգերի տեղադրման աշխատանքների փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված