30 Ապրիլի 2015, 442 - Ա
ԱՍՏԱՆԱ ԷՔՍՊՈ-2017» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:
2. «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ազգային օպերատոր նշանակել Հայաստանի զարգացման հիմնադրամին:
3. Առաջարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենին`
1) ապահովել «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը.
2) եռամսյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացին: