24 Նոյեմբերի 2005, 2139 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը «հավելվածի» բառից առաջ լրացնել «N 1» բառով.
2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.
«11. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիրը` համաձայն N 2 հավելվածի».
3) որոշման 2-րդ կետում`
ա) ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,
բ) «բ» ենթակետում «1100» թիվը փոխարինել «1200» թվով, իսկ «հաշվին» բառից հետո ենթակետը լրացնել «` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,
գ) «գ» ենթակետը «մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից» բառերից հետո լրացնել «հաստատվող և համայնքների կողմից», երկրորդ «գործուղման» բառից առաջ` «գրասենյակային ապրանքներ և նյութեր», իսկ վերջակետից հետո` «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) ծրագրի ուղեկցման աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների 50 տոկոսը բաշխել համայնքներին` ըստ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված և իրականացվող ծրագրերի» բառերով.
4) որոշման 3-րդ կետում`
ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) գործազրկության մակարդակը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, սեփականաշնորհված հող ունենալու պատճառով զբաղված համարվող աշխատանք փնտրողների թիվը».
բ) «բ» ենթակետում «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով.
5) որոշման 1-ին կետով հաստատված` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների և անցկացման պայմանների`
ա) 2-րդ կետում`
«ա» ենթակետից հանել «ու սիզամարգերի» բառերը, իսկ «նորոգման» բառից հետո` «բարեկարգման» բառը,
«գ» ենթակետում «բարեկարգման» բառը փոխարինել «նորոգման» բառով,
«ե» ենթակետի «համակարգերի» բառից հետո հանել «նորոգման» բառը,
«զ» ենթակետում «շրջակայքի բարեկարգման» բառերը փոխարինել «վերանորոգման» բառով.
բ) 3-րդ կետում`
«հողի սեփականաշնորհմանը մասնակցած աշխատանք փնտրող քաղաքացիները և ուսանողները» բառերը փոխարինել «աշխատանք փնտրող այլ չզբաղված անձինք, հողի սեփականաշնորհումից օգտվելու պատճառով զբաղված համարվող աշխատանք փնտրողները, ուսանողները» բառերով.
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.
«Վարձատրվող հասարակական աշխատանքներում զբաղված նույն անձը կարող է ընդգրկվել մեկից ավելի ծրագրերում, եթե տվյալ ծրագրում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել».
գ) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.
«31. Ծրագրի տևողությունը մինչև 3 ամիս է».
դ) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 71-րդ կետով.
«71. Համայնքի ղեկավարը (այսուհետ՝ պատվիրատու) յուրաքանչյուր տարվա մինչև հուլիսի 20-ը մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկը, որտեղ նշվում են ծրագրի անվանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ մարդ/օրերի թիվը, տևողությունը: Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) ամփոփում է համայնքներից ստացված հայտ-առաջարկները և արդյունքները մինչև հուլիսի 30-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն».
ե) 8-րդ կետում`
առաջին պարբերությունում «համայնքի ղեկավարի (այսուհետ` պատվիրատու) բառերը փոխարինել «պատվիրատուի» բառով,
երկրորդ պարբերությունում «աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված» բառերը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված» բառերով.
զ) 13-րդ կետում`
առաջին պարբերությունում «եռօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով,
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.
«Մարզպետը (Երևանի քաղաքապետը) պատվիրատուի հետ կնքում է ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիր` համաձայն N 2 հավելվածի».
է) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 141- րդ կետով.
«141. Ծրագիրը հավանության արժանացնելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի հիմնավորված».
ը) 15-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «հանձնաժողովի եզրակացությունը կամ» բառերով.
թ) 16-րդ կետում «մարզպետին (Երևանի քաղաքապետին) է ներկայացնում» բառերը փոխարինել «հաստատում է» բառերով.
ժ) ուժը կորցրած ճանաչել 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերը.
ժա) 20-րդ կետում «ծրագիրը հաստատվելուց ոչ ուշ, քան քսան օր հետո» բառերը փոխարինել «հաստատված ծրագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան» բառերով.
ժբ) 21-րդ կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «մարզպետի որոշումը և» բառերով.
ժգ) 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 231-րդ կետով.
«231. Պատվիրատուն վարչական շենքի տեսանելի վայրում տեղեկատվություն է փակցնում ծրագրի բովանդակության, տևողության և մասնակիցների մասին».
ժդ) 25-րդ կետը «(ձև N 2)» բառերից հետո լրացնել «` 2 օրինակից, որի մեկ օրինակը պատվիրատուն տրամադրում է տարածքային կենտրոնին» բառերով.
ժե) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 251-րդ կետով.
«251. Ծրագրի իրականացման ընթացքում տարածքային կենտրոնն իրականացնում է ծրագրի մասնակիցների հաճախելիության մոնիթորինգ».
ժզ) 28-րդ կետում «նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «նախարարություն» բառով.
ժէ) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզպետներից (Երևանի քաղաքապետից) ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարումները հիմնավորող փաստաթղթերը».
ժը) 33-րդ կետում`
երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մարզպետը (Երևանի քաղաքապետը) սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանագրով սահմանված ժամկետներում ծրագրի կատարման մասին համայնքներից ստացված հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը (աճողական) ստանալուց հետո մինչև տվյալ ամսվա 12-ը ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,
երրորդ պարբերությունը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան» բառերով.
ժթ) 36-րդ կետում`
«վերաբերյալ առաջարկությունը ներկայացնում է» բառերը փոխարինել «անհրաժեշտության վերաբերյալ գրավոր տեղեկացնում է» բառերով,
վերջում լրացնել «, վերջինս ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան ընդունում է որոշում» բառերով.
ի) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: