22 Ապրիլի 2015, 427 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը հաստատելու մասին N 6 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում հաստատելու բառը փոխարինել սահմանելու բառով.
2) որոշման նախաբանում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան` բառերը փոխարինել Հիմք ընդունելով Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: