Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2005, 2138 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատաժամանակի սկիզբը սահմանել ժամը 9.00-ն, իսկ ավարտը` 18-00-ն, աշխատողների հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը` 13.00-14.00-ն:

2. Սահմանել, որ`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իրենց ենթակա կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից, կարող են սահմանել աշխատաժամանակի, հանգստանալու և սնվելու համար տրամադրվող ընդմիջման այլ սկիզբ և ավարտ.

բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իրենց ենթակա կազմակերպությունների համար համապատասխան մարմինների կողմից սահմանված աշխատաժամանակի ռեժիմը պահպանում է ուժը.

գ) ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: