2 Ապրիլի 2015, 387 - Ն
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 33-րդ հոդվածի 1.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել արտահանման ծրագրերի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Արտահանման ծրագրի իրականացման տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` առանձին ծրագրերի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր