Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2015, 365 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) N 1 ցուցակում`
ա. «Ամոբարբիտալ» բառից հետո լրացնել «Ամֆետամին» բառով.
բ. «Ալֆամեթիլֆենտանիլ» բառը փոխարինել «Ալֆա-մեթիլֆենտանիլ» բառով, «Բետացե-տիլմեթադոն» բառը փոխարինել «Բետացետիլմեթադոլ» բառով, «Դիօքսաֆետիլբուտիրատ» բառը՝ «Դիօքսաֆետիլ բուտիրատ» բառերով, «ԴԵՏ` N,N-դիէթիլտրիպտամին» բառը՝ «N,N-դիէթիլտրիպտամին (ԴԷՏ)» բառերով, «Կաթա էդուլիս» բառերը՝ «Կատա էդուլիս» բառերով, «Մորֆինի մեթիլբրոմիդ» բառերը՝ «Մորֆին մեթիլբրոմիդ» բառերով, «Մորֆինն-օքսիդ» բառերը՝ «Մորֆին-N-օքսիդ» բառերով, «Պրոգեպտազին» բառը՝ «Պրոհեպտազին» բառով, «Էթօքսերիդին» բառը՝ «Էտօքսերիդին» բառով, «Պսլիոցիբին» բառը՝ «Պսիլոցիբին» բառով.
2) N 2 ցուցակից հանել «Ամֆետամին» բառը.
3) N 3 ցուցակում «Գամմա-հիդրոքսիկարագաթթու» բառերը փոխարինել «Գամմա-հիդրօքսիկարագաթթու» բառերով.
4) N 4 ցուցակում՝ «Ֆենիլացետոն» բառը փոխարինել «1-ֆենիլ-2-պրոպանոն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: