Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2004, 258 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


  Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի «ժե» կետի — Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցներ — հոգեմետ նյութեր պարունակող գրանցված դեղերի ցանկը՝ համաձայն  հավելվածի:
        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը: