Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2015, 347 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 13-ի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր - ժամանակացույցը հաստատելու մասին N 305-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ, 4-րդ, 7-րդ, 24-րդ, 25-րդ, 28-րդ, 30-րդ, 32-րդ, 36-րդ և 56-րդ կետերում «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 21-րդ կետում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով.
3) 25-րդ և 28-րդ կետերից հանել «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը.
4) 37-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: