2 Ապրիլի 2015, 340 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1091-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: