Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2015, 344 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 1638-Ն որոշման 3-րդ կետը «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» - «թ» ենթակետերով.
«ե) վճարովի գիտամասսայական միջոցառումների (ցուցահանդեսներ, երեկոներ, շնորհանդեսներ, թեմատիկ դասախոսություններ և այլն) կազմակերպում,
զ) թանգարանի հավաքածուների ցուցադրման հետ կապված ծառայությունների մատուցում,
է) բնապահպանական թեմաներով հուշանվերների պատրաստում, ցուցահանդես-վաճառքների կազմակերպում և իրացում,
ը) ցուցահանդեսների, գրադարանի և ֆոնդային արխիվային նյութերի հիման վրա տեղեկատվության և խորհրդատվության վճարովի ծառայությունների մատուցում,
թ) բնապահպանական թեմաներով բուկլետների և այլ տեղեկատվական նյութերի պատրաստում և հրապարակում (հրատարակում:)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: