15 Նոյեմբերի 2005, 2120 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ելնելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի ապրիլի 15-ին ստորագրված և 2005 թվականի հուլիսի 8-ին վավերացված` Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման զարգացման վարկային համաձայնագրի (4038AM) համաձայն իրականացվելիք Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի առանձնահատկություններից, ինչպես նաև հիմք ընդունելով, որ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի բաղադրիչներից մեկը («Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ֆոնդ»), նախապատրաստելու և իրականացնելու է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալը, և որպես վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու նախապայման ընդունված ու Համաշխարհային բանկի կողմից հավանության արժանացած ծրագրի իրականացման պլանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի`
2-րդ կետի «բ» ենթակետը «ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցի և նախահաշվի կազմումը» բառերից հետո լրացնել «եթե ծրագրի կամ դրա բաղադրիչներից մեկի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի» բառերով.
2-րդ կետի «գ» ենթակետը «և եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեuված չէ» բառերից հետո լրացնել «և եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի» բառերով.
2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) երրորդ անձի հետ միասին ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչն իրականացնելուց սույն կանոնակարգի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը».
13-րդ կետի առաջին նախադասությունը «հաստատումը» բառից հետո լրացնել «եթե ծրագրի իրականացման պլանով ծրագրի իրականացման այլ կարգ նախատեսված չէ» բառերով,
բ) որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաuտվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների oրինակելի կանոնադրության 7-րդ կետի «դ» ենթակետը լրացնել «եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի» բառերով,
գ) որոշմամբ հաստատված` Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված ծրագրերն իրականացնող պետական հիմնարկի oրինակելի կանոնադրության 8-րդ կետի`
«զ» ենթակետը «վերահսկողությունը» բառից հետո լրացնել «եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի»,
«է» ենթակետը «ձեռքբերումը» բառից հետո լրացնել «եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի»:
2. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի հաuտատմանը ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: