9 Նոյեմբերի 2005, 2119 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ, ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի.
դ) պատվաստումների ազգային օրացույցը` համաձայն N 4 հավելվածի.
2. Սահմանել, որ իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել իմունականխարգելման ազգային ծրագրի գործադրման համար անհրաժեշտ իրավական ակտերը` համաձայն N 5 հավելվածի, և իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: