24 Նոյեմբերի 2005, 2110 - Ն
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համայնքների վարչական սահմաններում գտնվող «փոքր» օբյեկտներն անհատույց սեփականության իրավունքով հանձնել համապատասխան համայնքներին` համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները եռամսյա ժամկետում պետք է ավարտեն սույն որոշման 1-ին կետում նշված «փոքր» օբյեկտների հանձնման-ընդունման աշխատանքները.
բ) եթե «փոքր» օբյեկտը հանձնող կողմն անհայտ է, ապա Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) և համապատասխան համայնքի կողմից առաջադրվող անդամներից ստեղծվում է հանձնաժողով, որը կազմում է «փոքր» օբյեկտի միակողմանի ընդունման ակտ` համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։