Կառավարության որոշումներ

26 Մարտի 2015, 295 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության`
1) խաղային գործի լիցենզավորման բաժինը վերանվանել խաղային գործի և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման բաժնի.
2) աուդիտորական գործունեության, արժութային կարգավորման և պարզ ընթացակարգով լիցենզավորման բաժինը վերանվանել աուդիտորական գործունեության և պարզ ընթացակարգով լիցենզավորման բաժնի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու և այդ ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու մասին» N 1146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2) որոշման N 5 հավելվածում`
ա. 7-րդ կետը «վիճակախաղերի կազմակերպման» բառերից հետո լրացնել «և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերով, իսկ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերից հետո լրացնել «,«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով,
բ. 8-րդ կետի 1-ին ենթակետը «վիճակախաղերի կազմակերպման» բառերից հետո լրացնել «և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հավելված