26 Մարտի 2015, 290 - Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Գյումրի քաղաքի Անի թաղամասի 59 շենքի՝ ընդհանուր 63.13 քառ. մետր մակերեսով, և 11497109.34 դրամ սկզբնական արժեքով N 54 բնակարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել փաստացի տիրապետող Սեյրան Ալեքսանի Պետրոսյանին (անձնագիր՝ AN0590206, տրված՝ 26.07.2013 թ., 034-ի կողմից)՝ որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տարածքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` նվիրառուի միջոցների հաշվին: