Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2005, 2104 - Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Քրեակատարողական ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը 2006 թվականի համար սահմանել 8000 դրամ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Քրեակատարողական ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին» N 1884-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: