Կառավարության որոշումներ

19 Մարտի 2015, 269 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ՄԱՐՑԻ, ՔԱՐԻՆՋԻ, ԼՈՐՈՒՏԻ, ՇԱՄՈՒՏԻ, ԱԹԱՆԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 110-րդ հոդվածի, «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 11-րդ հոդվածի 1.1-ին մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության և 4-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորելու նպատակով 2015 թվականի մայիսի 17-ին այդ համայնքներում նշանակել տեղական հանրաքվե:
2. Տեղական հանրաքվեի դնել հետևյալ հարցը. «Համաձայ՞ն եք, որպեսզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորվեն՝ Թումանյանի համայնք անվանմամբ, Թումանյանի համայնքի կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։