25 Փետրվարի 2004, 256 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով — հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ — 38-րդ հոդվածները, ինչպես նա— Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված — վավերացված միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության — Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության — Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջ— կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային — մաքսային արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի հիման վրա հաստատել տեղեկանքների ձ—աթղթերի կենտրոնացված տպագրության — տեղեկանքների հաշվառման ու վերահսկողության կարգը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության — Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության — Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջ— կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային — մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման համապատասխան հրահանգները:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության — Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության — Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջ— կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնությունների կիրառման վերաբերյալ:
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 26 -ի N 256 - Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Համաշխարհային բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի — Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջ— կնքված վարկային (դրամաշնորհային) պայմանագրերով (այսուհետ՝ համաձայնագրեր) իրականացվող ծրագրերի նկատմամբ: Սույն կարգը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության — Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջ— կնքված ներքոհիշյալ համաձայնագրերի շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ՝
ա) 1998 թվականի հուլիսի 27-ի «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր,
բ) 1998 թվականի հուլիսի 27-ի «1997 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր,
գ) 1999 թվականի սեպտեմբերի 13-ի «1999-2000 թվականների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր:
2. Համաձայնագրերով նախատեսված հարկային — մաքսային վճարների գծով արտոնությունները կիրառվում են այդ համաձայնագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:
3. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային — մաքսային վճարների գծով արտոնությունները:
4. Համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական — ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման — ծառայությունների մատուցման դեպքում ծրագիր իրականացնող կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական տեսակից — կարգավիճակից), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջ— կնքված համաձայնագրերի շրջանակներում՝ անմիջապես ծրագրի բաղադրիչ հանդիսացող ծրագիրը համակարգող գրասենյակի կամ ծրագիր իրականացնողների (ենթաբաղադրիչների) հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:
II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ
ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
5. Համաձայնագրերով նախատեսված հարկային — մաքսային վճարների գծով արտոնությունները նշանակում են՝
ա) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից,
բ) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից,
գ) Հայաստանի Հանրապետության հարկային գործակալի ազատում՝ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկը (շահութահարկ, եկամտահարկ) պահելու պարտավորությունից:
6. Ավելացված արժեքի հարկը
6.1. Ավելացված արժեքի հարկից (այսուհետ՝ ԱԱՀ) ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝
ա) ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից կամ նրա պատվերով՝ ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը,
բ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ),
գ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը:
6.2. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքներ մատակարարող — ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների — ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային — վճարային փաստաթղթեր):
Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման — ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) — հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սահմանված կարգով:
7. Շահութահարկը
Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝
ա) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից).
բ) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում, — դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
8. Եկամտահարկը
8.1. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից:
8.2. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին եկամուտ վճարող անձը պարտավոր է եկամուտ վճարելիս եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը հաշվարկել, պահել (գանձել) — Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե համաձայնագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
8.3. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին եկամուտ վճարող անձը սույն կարգի 8.2-րդ կետին համապատասխան եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկի պահում (գանձում) չի կատարել, ապա նա պարտավոր է այդ վճարված եկամուտների գումարների — եկամուտներ ստացող անձանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան տարածքային մարմին՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով — ժամկետներում:
9. Մաքսատուրքը
Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից կամ նրա պատվերով ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից:
10. Սույն կարգի 6-րդ — 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառվում են նա— Հայաստանի Հանրապետության — Համաշխարհային բանկի միջ— կնքված համաձայնագրերի շրջանակներում ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման համար պատվիրատու կազմակերպությունների — Հայաստանի Հանրապետությունում կառավարման գործառույթ իրականացնող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, ինչպես նա— Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջ— կնքված համաձայնագրերի շրջանակներում անմիջապես ծրագրի բաղադրիչ հանդիսացող ծրագիրը համակարգող գրասենյակի նկատմամբ:
III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ
11. Սույն կարգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում՝
ա) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր — այլն).
բ) համապատասխան տեղեկանքը (ձ—ը կցվում է):
12. Տեղեկանքը տրվում է ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից: Տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման բլանկ, — դրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Ծրագիր իրականացնող կազմակերպությունը տեղեկանքը լրացնում է հետ—յալ փաստաթղթերի հիման վրա՝
ա) մրցութային հանձնաժողովի (մրցութային եղանակով գնումների դեպքում) որոշումը — մրցույթի արդյունքների հաստատման վերաբերյալ ծրագրի կառավարման խորհրդի (եթե այդպիսին պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ) կամ ծրագիր իրականացնող կազմակերպության որոշումը,
բ) ապրանքների կամ ծառայությունների մատակարարման պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը, համապատասխան բեռնամաքսային հայտարարագրերը — այլն:
Տեղեկանքը կազմվում է 5 բնօրինակից — հաստատվում է ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից: Բնօրինակներից մեկը հիմնավորող փաստաթղթերի հետ ծրագիր իրականացնող կազմակերպությունը եռօրյա ժամկետում տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարությանը, երեքը` արտոնություններից օգտվող անձանց: Բնօրինակներից մեկը պահվում է ծրագիր իրականացնող կազմակերպության մոտ:
Արտոնություններից օգտվող անձինք տեղեկանքի երեք բնօրինակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան տարածքային մարմին, իսկ ներմուծման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե:
Տարածքային հարկային (մաքսային) մարմինները մեկշաբաթյա ժամկետում տեղեկանքի մեկ բնօրինակը տրամադրում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարությանը:
Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց մասին տեղեկանքները ներկայացվել են համապատասխան տարածքային հարկային կամ մաքսային մարմին:
13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է տեղեկանքների ձ—աթղթերի կենտրոնացված տպագրությունը, ծրագիր իրականացնող կազմակերպություններին տրամադրումը, տեղեկանքների ձ—աթղթերի ու տեղեկանքների հաշվառումը — ծրագիր իրականացնող կազմակերպությունների կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:
Տեղեկանքների ձ—աթղթերը տպագրվում են համարներով — տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձ—ով՝ յուրաքանչյուրում 25 տեղեկանք` 5 օրինակից: Բոլոր 5 օրինակները համարվում են բնօրինակ, տպագրվում են հիմնագույնով (գունավոր ֆոնով) — նշվում նույն համարներով ու տառային սերիաներով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարությունը կարող է անվավեր ճանաչել ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը, եթե`
ա) հիմնավորող փաստաթղթերը թերի են կամ պատշաճ կերպով ձ—ակերպված չեն,
բ) փաստաթղթերում նշված տեղեկությունները չեն համապատասխանում նախարարության տրամադրության տակ գտնվող — (կամ) ներկայացված մնացած տեղեկություններին,
գ) տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների որակական — (կամ) քանակական հատկանիշները չեն համապատասխանում համաձայնագրին, ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից իրականացվող գործարքների (գործառնությունների) վերաբերյալ կնքված պայմանագրի պահանջներին, ինչպես նա— նախատեսված չեն ծրագրի բյուջեով:
Ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը անվավեր ճանաչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին մեկ ամսվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին, ծրագրի իրականցման կազմակերպությանը — այն անձին, որին տրամադրվել է տեղականքը` նշելով անվավեր ճանաչման պատճառները, ինչպես նա—` առաջարկելով թերությունների վերացման տարբերակը։
Ձ—
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ԱԱ __________
_______ _____________________ 200 թ.
1. Միջազգային պայմանագրի — վարկային (դրամաշնորհային) ծրագրի անվանումը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
2. Ծրագիր իրականացնող կազմակերպության (այլ պատվիրատու կազմակերպության) անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
3. Մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական հասցեն, ՀՎՀՀ-ն
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
4. Ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում ձեռքբերվող (անհրաժեշտն ընդգծել) ապրանքների (ծառայությունների) աշխատանքների ընդհանուր արժեքը (թվերով, փակագծերում` տառերով) _______________________________________________________________________
_________________________________________________________________________________
5. Ապրանքների (ծառայությունների) աշխատանքների համառոտ նկարագրությունը, քանակը, ծավալը __________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
6. Ապրանքների մատակարարման (ծառայությունների մատուցման) աշխատանքների կատարման
հիմքերը` պայմանագրեր, հաշվարկավճարային փաստաթղթեր, բեռնամաքսային հայտարարագրեր — այլն __________________________________________________________________________
_________________________________________________________________________________
7. Ծրագիր իրականացնող կազմակերպության պատասխանատու անձինք`
Տնօրեն` _____________________________________________ Կ.Տ. (դրոշմակնիք)
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Գլխ. հաշվապահ_________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
8. Ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ֆինանավորվող այլ պատվիրատու կազմակերպության պատասխանատու անձ
_____________________________________________ Կ.Տ. (դրոշմակնիք)
(ստորագրությունը, անունը, ազգանունը)