1 Դեկտեմբերի 2005, 2096 - Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻՆ ԱՌԱՆՁԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել համայնքի բյուջեից այլ համայնքների բյուջեներին, Երևան քաղաքի բյուջեին և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով փոխատվությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: