25 Դեկտեմբերի 2014, 1473 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆ ԴԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-ին գլխի 33.1-ին հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության արտաբյուջետային ֆոնդի միջոցներից, եկամուտների նվազեցման եղանակով 300.0 մլն դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ եկամուտներ»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի միջոցներից, եկամուտների նվազեցման եղանակով 300.0 մլն դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ եկամուտներ»:
3. Հայաստանի Հանրապետության մի շարք պետական կառավարման մարմինների կողմից բնակարանների ձեռքբերման համար 2014 թվականին հատկացնել 600,000.0 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ 150,567.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը՝ 73,756.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 151,526.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ 25,255.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը՝ 16,177.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին՝ 25,112.0 հազ. դրամ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ 157,607.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված`
1) մարմիններին հատկացվող գումարները նախատեսվում են «Սպորտ տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից բնակարաններ ձեռք բերելու համար.
2) մարմինները մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ը ֆինանսական պարտա-վորություններ չստանձնելու և (կամ) վճարումներ չիրականացնելու դեպքում սույն որոշմամբ նախատեսված գումարները փոխանցում են իրենց անվամբ կենտրոնական գանձապետարանում բացված դեպոզիտային հաշիվներին և գումարների վճարումներն իրականացնում են 2015 թվականին` այդ հաշիվներից:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. Թույլատրել սույն որոշման 3-րդ կետում նշված մարմիններին սույն որոշմամբ նախատեսված բնակարանների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, կնքվելիք պայմանագրերով նախատեսելով, որ՝
1) բնակարանների ձեռքբերման դիմաց գումարները վճարվում են կանխավճարի ձևով` առանց կանխավճարի ապահովման.
2) որպես կանխավճար հատկացվելիք գումարները պայմանագրերով նախատեսված դեպքերում և չափով վաճառող կազմակերպության անունից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ երրորդ անձանց նկատմամբ այդ կազմակերպության ունեցած այլ պարտավորությունների կատարմանը: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված`
ա. գումարները երրորդ անձանց վճարում են սույն որոշմամբ նախատեսված մարմինները` կազմակերպության կողմից ներկայացված տվյալների համաձայն, ինչը ներառվում է կնքվելիք պայմանագրերում,
բ. բնակարանների վերանորոգման գումարները վճարվում են այդ նպատակով կազմակերպության և բնակարանների վերանորոգումն իրականացնող կապալառուի միջև կնքված պայմանագրերի առկայության դեպքում.
3) կանխավճարի գումարի մնացած մասը փոխանցում է սույն որոշմամբ նախատեսված մարմինների անվամբ բացված դեպոզիտային հաշիվներին՝ պայմանով, որ դրանք վճարվում են բնակարանները վերանորոգված վիճակում գնորդների կողմից ընդունվելուց հետո:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները ծրագիր իրականացնող մարմիններին հատկացնել գնումների պլանի առկայության դեպքում.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված մարմինների անվամբ կենտրոնական գանձապետարանում բացել դեպոզիտային հաշիվներ:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: