19 Փետրվարի 2015, 165 - Ն
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ, ԽՈՐՀՐԴԻ, ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
2. Հաստատել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ խորհրդին կից ստեղծվում է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ (այսուհետ՝ հանձնախումբ):
4. Հաստատել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
5. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետը դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին և Հայաստանի համայնքների միության նախագահին՝ տասնհինգօրյա ժամկետում խորհրդի կազմում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ և Հայաստանի համայնքների միությունից մեկ ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով.
2) խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներգրավվում են մրցութային հիմունքներով.
3) սույն որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ խորհրդի կազմում չընդգրկվելու դեպքում խորհուրդը համարվում է ձևավորված.
4) խորհրդի կողմից սահմանված կարգով և չափանիշներին համապատասխան, անկախ փորձագետների ընտրության մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, եթե փորձագետների վարձատրությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այն դեպքում, երբ փորձագետների վարձատրությունն իրականացվում է դոնոր կազմակերպությունների կողմից, փորձագետների ընտրությունն իրականացվում է վերջիններիս հետ համաձայնեցված կարգով.
5) հանձնախմբի նյութատեխնիկական աջակցությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, իսկ աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպել խորհրդում հասարակական կազմակերպությունների ներգրավման աշխատանքները և խորհրդի անհատական կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը: