Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2015, 182 - Ն

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, ինչպես նաև ոռոգման ոլորտի կազմա-կերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրա-պետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի՝
1) 1-ին բաժնում նախատեսված գումարները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով, որոնց գնումներն իրականացվելու են՝ կիրառելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված բանակցային ընթացակարգը` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու.
2) 2-րդ բաժնում նախատեսված գումարները ջրօգտագործողների ընկերություններին հատկացվում են «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով՝ հավելվածի 2-րդ բաժնով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրերի հիման վրա նվիրաբերելու նպատակով.
3) 3-րդ բաժնում նախատեսված գումարը ոռոգում-ջրառ իրականացնող կազմակեր-պություններին հատկացվում է «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով՝ նշված հավելվածի 3-րդ բաժնով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրի հիման վրա նվիրաբերելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին`
1) սույն որոշման N 1 կետով հաստատված ծրագրի ֆինանսավորումը կատարել համա-պատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի կամ թերությունների տեղեկագրերի առկայության պայմաններում.
2) մինչև 2016 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով կատարված աշխատանքների ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն` ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վրա ազդեցության տեսանկյունից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված