18 Օգոստոսի 2005, 2085 - Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 21-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) բնապահպանական պետական տեսուչի համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.
գ) բնապահպանական պետական տեսչության կին և տղամարդ տեսուչների համազգեստների ձևերը` համաձայն N 3 հավելվածի.
դ) բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում սահմանել բնապահպանական պետական տեսուչին համազգեստ տրամադրելու և կրելու կարգն ու պայմանները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: