19 Փետրվարի 2015, 151 - Ա
«ՀԱՅՓՈՍՏ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՀԱՅՓՈՍՏ ՀՅՈՒՍԻՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությանը` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Սպիտակի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 0.85 հեկտար, 0.03 հեկտար, 0.03176 հեկտար հողամասերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, կադաստրային արժեքով «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ։
2. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասերի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 4 հավելվածի:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: