Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2015, 112 - Ն

ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծ-ման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 41-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրին միացած երկրների ցանկը` հա-մաձայն N 2 հավելվածի, որտեղից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքները կներմուծվեն առանց ներմուծման մաքսատուրքի վճարման:
3. Հաստատել առանց ներմուծման մաքսատուրքի վճարման` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների և նշված ապրանքների նպատակային նշանակության մասին եզրակացու-թյուն տրամադրող` Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
Հավելված