12 Փետրվարի 2015, 108 - Ն
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թ.) ներդրման և Հայաստանի Հանրապետությունում լաբորատորիաներում կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մշակել և հաստատել`
1) լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության օրինակելի ձեռնարկներ ու գործողությունների ստանդարտ ընթացակարգեր.
2) «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների շահագործմանը ներկայացվող պահանջներ» սանիտարական նորմերը.
3) «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային ազդակների հետ աշխատող լաբորատորիաներում առաջին բժշկական օգնության միջոցներին ներկայացվող պահանջները և առաջին բժշկական օգնության միջոցների ցանկը և դրանց կիրառման հրահանգը» մեթոդական ցուցումները.
4) «Քիմիական և կենսաբանական լաբորատորիաներում քիմիական նյութերի պահեստավորմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ» մեթոդական ուղեցույցը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել և համատեղ հրամանով հաստատել «Քիմիական և կենսաբանական լաբորատորիաներում օգտագործվող անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների պիտանիությանը ներկայացվող պահանջներ» մեթոդական ուղեցույցը` լաբորատոր աշխատանքներ իրականացնող այն կազմակերպությունների համար, որոնց կառավարման լիազորությունները վերապահված են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, կամ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: