12 Փետրվարի 2015, 107 - Ն
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ, սույն որոշման կիրառության իմաստով, երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտադրության և սպառման թափոններ համարվող՝ սույն որոշման հավելվածի ցանկում ներառված ապրանքները, այդ թվում` արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: