Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2005, 2078 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 613-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողահատկացման ու քաղաքաշինական գործունեության կարգը հաստատելու մասին» N 613-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

ա) որոշման վերնագիրը, 2-րդ կետը, որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը «հողահատկացման» բառից հետո լրացնել «անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխման» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգում`

1-ին կետը «հողօգտագործման» բառից հետո լրացնել «անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխման» բառերով,

կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխումը կատարվում է անտառաշինական նախագծերի, հողաշինարարական կամ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների հիման վրա»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի մարտի 1-ից: