Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 129 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ, 145-րդ, 146-րդ և 232-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումներում բացել դեպոզիտային հաշիվներ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշիվներում կուտակվող միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի կողմից՝ առանց նախահաշիվների: