12 Փետրվարի 2015, 103 - Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 531288021,0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. 668176523,0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համապատասխան համայնքներին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. 45195200,0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին` համաձայն N 3 հավելվածի, և պայմանագրով սահմանել, որ գույքը նվիրաբերվում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ընտրված անասնաբույժներին անհատույց օգտագործման հանձնելու պայմանով:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան կոոպերատիվների, համայնքների և հիմնադրամի հետ.
2) նվիրաբերության մասին պայմանագրերում սահմանել նվիրաբերվող գույքի նվիրաբերության պայմանները` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին և սույն որոշման 3-րդ կետի պայմաններին համապատասխան:
5. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում է համապատասխան կոոպերատիվների միջոցների հաշվին: