12 Փետրվարի 2015, 102 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա U Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման 1-ին կետի «ը» ենթակետով հաստատված` Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «IV. Մեղրու տարածաշրջան» բաժնի`
ա. 8.1-ին կետի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«մինչև 2016 թվականի հունիսի 30-ը «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցել նոր շենք, և բժշկական կենտրոնի հիվանդանոցային ծառայությունները տեղափոխել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր շենք: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առողջության առաջնային պահպանման ծառայությունները տեղակայել բժշկական կենտրոնի նախկին պոլիկլինիկական մասնաշենքի երկրորդ և երրորդ հարկերում (համապատասխանաբար` 343.3 քառ. մետր մակերեսով և 337.5 քառ. մետր մակերեսով տարածքներ), ինչպես նաև Ագարակի նախկին հիվանդանոցի 1-ին հարկից` 231.8 քառ. մետր մակերեսով տարածքում, իսկ պաթոլոգաանատոմիական ծառայությունը` ընկերության նախկին դիարանի` 34.8 քառ. մետր մակերեսով տարածքում:
Ազատել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական մասնաշենքից` 1350.7 քառ. մետր, հիվանդանոցային մասնաշենքից` 1753.6 քառ. մետր և Ագարակի նախկին հիվանդանոցի շենքից` 1203.7 քառ. մետր մակերեսներով տարածքները և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը:»,
բ. 9-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 410 մահճակալ, և կազատվի շուրջ 12919.3 քառ. մետր մակերեսով տարածք:»:
2. Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշմամբ հաստատված` Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագիրը` «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան փոփոխությունն իրականացնելով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատաuխան.
2) մինչև 2017 թվականի հունվարի 15-ը Հայաuտանի Հանրապետության կառավարություն և Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշմամբ հաստատված` Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մաuին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: