12 Փետրվարի 2015, 101 - Ա
ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2015 ԹՎԱ¬ԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2015 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2015 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
Հավելված