3 Նոյեմբերի 2005, 2074 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 855-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 85-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 1 հավելվածի ցանկի «Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը» սյունակի`
ա) 13, 14, 15, 20, 28, 40, 46, 68, 70 և 71-րդ տողերում «ուսումնարան» բառը փոխարինել «քոլեջ» բառով.
բ) 24-րդ և 33-րդ տողերում «երաժշտական ուսումնարան» բառերը փոխարինել «արվեստի քոլեջ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մի շարք պետական ձեռնարկություններ (կամ դրանց դուստր ձեռնարկությունները) լուծարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 855-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի «ա», «բ», «գ» և «ե» ենթակետերում «ուսումնարան» բառը փոխարինել «քոլեջ» բառով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 85-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման վերնագրում, 1, 2, 3, 4 և 6-րդ կետերում «ուսումնարան» բառը փոխարինել «քոլեջ» բառով:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը համապատասխան փոփոխություններ կատարել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում և դրանք սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցում իրականացնող մարմին`պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով վերանվանված քոլեջների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: